Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնը

Tert.am-ի փոխանցմամբ Երևանում հուլիսի 10-ին տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնի բացման` կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը։

«Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 10-ից 17-ը, որի շրջանակներում առաջին անգամ կներկայացվեն դանիական ու բասկական ֆիլմեր, կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը՝ նվիրված անկախության տարիներին ստեղծված հայ կինոարվեստին:

Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

Արտամրցութային ծրագրերը դարձյալ լինելու են հագեցած և բազմազան: «Ոսկե ծիրան»-ի կարևորագույն ու անբաժան մաս դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերն այս տարի ևս ներկայացնելու են համաշխարհային կինոյի վարպետների նոր ու հին լավագույն աշխատանքները:



Opinion, pooling and voting