
Թբիլիսիում տեղի ունեցավ «Ապագայի աստղեր» փառատոն-մրցույթը: Մրցույթի արդյունքում դաշնամուրի բաժնի սաներ Ռոբերտ Մղդեսյանը և Զոյա Ղարսլյանը ճանաչվեցին մրցույթի դափնեկիր:
Երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանի խոսքով ՝ ապրիլի 25-ին տեղի է ունեցել մրցույթ, իսկ մայիսի 28-ին ՝ գալա համերգը: Ամեն տարի մրցույթի երկրորդ փուլն անցկացվում էր Իտալիայում, բայց կորոնավիրուսի պատճառով արդեն երկրորդ տարին է գալա համերգն անցկացվում է Թբիլիսիում :
Նշենք, որ երաժշտական դպրոցի սաներն արդեն մի քանի տարի մասնակցում են «Ապագայի աստղեր» փառատոն-մրցույթին, իսկ նրանցից երկուսն արդեն այցելել են Իտալիա: