Քաղաք Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի տարածքում գոյացած աղբի խնդիրը մնում է չլուծված: Հիշեցնենք, որ Ռադիոնորը նախկինում ևս անդրադարձել էր այս խնդրին:
Մենք դիմեցինք Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությանը և ստացանք պատասխան, որ չնայած նրան, որ այս խնդրի լուծումը իրենց ծառայության իրավասությունների մեջ չի մտնում, այնուամենայնիվ իրենք մի քանի անգամ մաքրել են դպրոցի տարածքը:
Կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանի խոսքերով՝ իրենք պատրաստ են տրամադրել համապատասխան տեխնիկա:
Մենք նաև դիմեցինք թիվ 1 դպրոցի տնօրեն Տիգրան Պողոսյանին, ով պատասխանեց, որ մինչև գալիք ուսումնական տարվա սկիզբը իրենք կոմունալ ծառայության հետ միասին համատեղ ջանքերով կմաքրեն դպրոցի տարածքը աղբից:
Մանրամասների մասին մեր պատրաստած նյութում:
Անաիտ Զալալյան