
Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնության շրջանակներում, մայիսի 30 -ին Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտզալի ակումբը Թբիլիսիում անցկացրեց հերթական հանդիպումը եւ մրցեց «Պատրուլ» – ի հետ:
Հանդիպումը անցկացվեց Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, որտեղ «Փարվանա» հավաքականը 4 – 3 հաշվով հաղթեց «Պատրուլ» թիմին եւ 3 -ից բարձրացավ 2 -րդ հորիզոնական:
Նշենք, որ «Փարվանա» ֆուտզալի թիմը այս պահին ունի գրանցած երեք հաղթանակ եւ երկու պարտություն:
Մեր թիմը վերջին հանդիպումը կանցկացնի հունիսի 6 -ին եւ հաղթանակի դեպքում դիրքերը կպաշտպանի:
Մանրամասների համար անցեք հղումով` sbm.ge