Վրացական կողմը հայտարարեց, որ հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանները։ Հունիսի 1֊ից Ռուսաստանի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը ևս բաց կլինի: Վրաստան մուտք գործելու համար բավական է պատվաստվել և անցնել PCR թեստ:
Սակայն հունիսի 1-ից ռուսական կողմում փոփոխություններ չեն լինի: Այս մասին ասել են Գործառնական շտաբում` կանխելու Ռուսաստանի տարածքում նոր կորոնավիրուսային վարակի ներկրումն ու տարածումը:
«Ռուսաստանի Դաշնության ցամաքային սահմաններով շարժումը դեռ սահմանափակ է», – պարզաբանել են Գործառնական շտաբից:
Վրաստան մուտք գործելու իրավունք տրվում է միայն Ռուսաստանի սահմանափակ թվով քաղաքացիների, որոնց թվում կան դիվանագետներ, բուժում ստացող անձինք, հիվանդ հարազատներին խնամող անձինք և իրենց ընտանիքների հետ վերամիավորվող անձինք:
Ռուսաստանի Դաշնության կառավարության հրամանը, որը վերաբերում է սահմանները հատող Ռուսաստանի բացառություն կազմող քաղաքացիներին, կարելի է գտնել այստեղ:
Ռուսաստանից հնարավոր է Վրաստան հասնել միայն օդային տարածքով՝ երրորդ երկրների միջոցով: Զբոսաշրջության ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս թռչել Թուրքիայի և Հայաստանի օդային տարածքով: Տոմսերի արժեքը կարող է լինել մինչև 600 դոլար: Բացի այդ, Թուրքիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով Ռուսաստանի Դաշնությունից դեպի Թուրքիայի քաղաքներ թռիչքների թիվը զգալիորեն նվազել է: Ամենաէժան տարբերակն օդային ճանապարհով Երեւան հասնելն է, իսկ այնտեղից Վրաստան՝ ցամաքով: