Վաչիանում մահացածներին մահացու հարվածներ են հասցվել

Վաչիանում մահացածներին մահացու հարվածներ են հասցվել

Նախնական տվյալների համաձայն՝ Վաչիան գյուղում մահացած մոր և երկու ավագ աղջիկներին մահացու հարված է հասցվել, իսկ կրտսեր երեխային խեղդել են: Փոխանցում է Jnews.ge-ը:

Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ընտանիքի սպանության դեպքի առիթով կատարվում է հետաքննություն: Քննության արդյունքները դեռ չեն հրապարակվում, իսկ իրավապահ մարմինները հրաժարվում են մեկնաբանությունից: Սակայն, ըստ նախնական տեղեկությունների, որը տարածել է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը, մորը և 16 և 18 տարեկան աղջիկներին գլխի հատվածում բութ առարկայով հարված է հասցված: Կրտսեր երեխան խեղդված է եղել:

Տեղացիների խոսքերով, մահացածների մարմնի վրա եղել են դանակի և այլ առարկաների հարվածի հետքեր:

Երեկ, հուլիսի 10-ին Վաչիան գյուղում հարևանները, իրենց տանը մահացած են գտել մորը և երեք երեխաներին:

Մահացածներին գտնելու պահին տան սեղան աթոռները շուռ տված են եղել, իսկ տունը մրոտված է եղել՝ հավանաբար բնական գազի, և իրերի մասնակի այրումից առաջացած:



Opinion, pooling and voting