
Սնվելու օբյեօտներօ համար հանգստյան օրերին գործող սահմանափակումները լիովին վերացվում են: Մասնավորապես, ռեստորանները կկարողանան հյուրեր ընդունել նույնիսկ ներսում:
Համապատասխան որոշումն ընդունել է Միջգերատեսչական համակարգող խորհուրդը կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեղմացման շրջանակներում:
Փոփոխությունն ուժի մեջ է մտնում այսօրվանից:
Սակայն, Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, սոցիալական միջոցառումներ անցկացնելու սահմանափակումները, ինչպիսիք են հարսանիքները, բանկետները կամ տարատեսակ այլ սոցիալական միջոցառումներ, շարունակում են ուժի մեջ մնալ: