
Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության, հունիսի 1-ի երեկոյան ժամերից մինչև հունիսի 3-ի առավոտը Վրաստանում սպասվում է ամպրոպ եւ անձրև: Արևելյան Վրաստանում և Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և ուժեղ քամի:
Գործակալության տվյալներով՝ սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել գետերի վարարմանն ու լեռնային գոտիներում սողանքային գործընթացների ակտիվացմանը: