Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, սոցիալապես անապահով երեխաների օգնությունը հուլիսի 1-ից կրկնապատկվում է և այժմյան 50 լարիի փոխարեն դառնում 100 լարի: Ավելանում է նաև օգնություն ստացող երեխաների թիվը,- այս մասին կառավարության ղեկավարը նշել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տարածած իր շնորհավորական ուղերձում:
Բացի այդ, գոյություն ունեցող 100 000 միավորի փոխարեն, 120 000 միավորից պակաս ունեցող ընտանիքներում ապրող երեխաները ևս կստանան 100 լարի օգնություն: Այս որոշումը վերաբերի ավելի քան 215 հազար երեխայի:
«Շնորհավորում եմ մեր փոքրիկներին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Մենք մի շարք քայլեր ենք ձեռնարկել երեխաների իրավունքները պաշտպանելու, նրանց առողջ կյանքի, զարգացման և ինքնաիրացման համար հավասար պայմաններ ապահովելու համար: Սակայն, ցավոք, մենք դեռ հեռու ենք ցանկալի իրավիճակից: Երեխաների շրջանում աղքատությունը դեռևս մնում է մարտահրավեր: Խնդիրը հատկապես սուր է համաճարակային պայմաններում: Երեխաների աղքատությունը նվազեցնելու համար մենք նպատակ ունենք կտրուկ բարելավել սոցիալական քաղաքականությունը:
Ըստ մեր որոշման, հուլիսի մեկից սոցիալապես անապահով երեխաների օգնությունը կավելացվի երկու անգամ՝ այժմյան 50 լարիի փոխարեն դառնալով 100 լարի: Կավելանա նաև օգնություն ստացող երեխաների թիվը: Բացի այդ, գոյություն ունեցող 100 000 միավորի փոխարեն, 120 000 միավորից պակաս ունեցող ընտանիքներում ապրող երեխաները ևս կստանան 100 լարի օգնություն: Այս որոշումը վերաբերի ավելի քան 215 հազար երեխայի: Այս ծրագիրը ֆինանսավորելու համար բյուջեից տարեկան կհատկացվի 145 միլիոն լարի», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին:1tv.ge