Վաչիան գյուղում գազանային սպանություն կատարածները համանուն գյուղի 3 երիտասարդներ են: Համաձայն աղբյուրի` կասկածյալներից մեկը խոստովանել է իր մեղքը:
Հուլիսի 10-ին երեկոյան ժամը 22:00-ին 3 երիտասարդներ ներխուժել են Կոտչոտյանների տուն փող գողանալու մտադրությամբ, որը ուղարկել էր ընտանիքի հայրը Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից: Նրանք ջարդել են պատուհանը և ներխուժել տուն: Տանտիկինը դուրս է եկել և ճանաչել երիտասարդների ինքնությունը: Հանցագործները երկաթյա ձողով հարվածել են կնոջ գլխին և սպանել: Այնուհետև սպանել են նաև ընտանիքի երկու դուստրերին: Սպանելով նրանց` հանցագործները փորձել են այրել տունը, սակայն տունը ամբողջությամբ չի այրվել: Ընտանիքի 5-ամյա որդին, ով քնած է եղել հանցագործության պահին, խեղդվել է շմոլ գազից, փոխանցում է Jnews.ge լրատվական կայքը: