Հուլիսի 1-ից շրջանառության մեջ կդրվեն 2021 թվականի նոր` 5 լարի և 20 լարի անվանական արժեքներով թղթադրամները, հայտնում է Վրաստանի Ազգային բանկը:
Կեղծման ռիսկը նվազեցնելու համար թղթադրամների վրա ֆոնային ցանցի երանգները փոքր-ինչ փոխվել են՝ առանց հիմնական գույները փոխելու:
Վրաստանի ազգային բանկը շարունակաբար բավարարում է երկրի տնտեսության կանխիկ փողի կարիքը և միաժամանակ ապահովում շրջանառությունից հնացած թղթադրամների դուրսբերումը:
Վրաստանի ազգային արժույթը ՝ լարին, շրջանառության մեջ է հայտնվել 1995 թվականի հոկտեմբերի 2-ին: 2016-ին սկսվեց թղթադրամների թարմացումը՝ ավելի նոր դիզայնով: 2016 թ.-ի փետրվարի 1-ից շրջանառության մեջ են դրվել 20 և 50 լարի անվանական արժեքով թղթադրամներ, նույն տարվա նոյեմբերի 1-ին100, 2017 թ. Սեպտեմբերի 1-ին 5 լարի, 2019 թ. Հոկտեմբերի 1-ին10 լարիանոց թղթադրամներ:
Ըստ Ազգային բանկի, շրջանառության մեջ կա 4,6 միլիարդ լարի: