Կոկա-Կոլա ընկերությունը նախազգուշացնում է կեղծ վիրուսի մասին

Կոկա-Կոլա ընկերությունը նախազգուշացնում է կեղծ վիրուսի  մասին

«Կոկա-Կոլա» ընկերությունը հայտարարություն է տարածում խարդախության սխեմայի վերաբերյալ: Ընկերությունը նախազգուշացնում է քաղաքացիներին, որ «Կոկա Կոլան» չի վարում որևէ տեսակի վիկտորինա, խաղարկություն և պետք է ուշադրություն դարձնել այս հարցին:

Նրանց խոսքով, կիբերհանցագործության մասին տեղեկատվությունն արդեն տրամադրվել է ներքին գործերի նախարարությանը:

«Ինչպես գիտեք, նշված կայքէջը խարդախ սխեմա է, որպեսզի նրանք ձեռք բերեն ձեր անձնական տվյալները: «Կոկա Կոլա» ընկերությունը չի վարում որևէ վիկտորինա կամ խաղարկություն: Խնդրում ենք, ուշադրությամբ վերաբերվել այս հարցին: Կիբերհանցագործության մասին տեղեկատվությունը տրամադրվել է ներքին գործերի նախարարության կիբերհանցագործության վարչությանը, և դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն», – ասացին ընկերությունից: