Ազարտային խաղերով տարված 35-ամյա տղամարդը ինքնասպան է եղել

Ազարտային խաղերով  տարված 35-ամյա տղամարդը ինքնասպան է եղել

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հունիսի երկուսին, Մցխեթայում: Ախալցիխեի բնակիչ՝ Մ.Մ-ին գտել են կախված վիճակում: Դին արդեն տեղափոխել են Ախալցիխե, իր բնակելի տուն:

«Ազարտային խաղերով էր տարված: Ինչպես լսեցինք, մեծ գումարներ էր կորցրել, պարտքեր ուներ»,- ասում են տղամարդու հարազատները:

Թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը- սպասում ենք ՆԳՆ-ի պատասխանին:tv9news.ge