«Բախեցեք և կբացվի ձեր առջև». Սկանդալային մանկատունը չի բացում իր դռները

«Բախեցեք և կբացվի ձեր առջև». Սկանդալային մանկատունը չի բացում իր դռները

Ավելի քան մեկ ամիս է, Նինոծմինդայի մանկատան շուրջ իրավիճակը շատ լարված է: Հայտարարություններ և խոսակցություններ են տարածվում այն ​​մասին, որ այստեղ անչափահաս երեխաների նկատմամբ բռնություն է գործադրվում:

NOR ռադիոկայանի լրագրողները ևս փորձեցին պարզել, թե ինչ է կատարվում Նինոծմինդայի մանկատանը: Դուռը երկար թակելուց հետո ի վերջո ներսից հարցրին թե ով ենք մենք և որտեղից ենք, իմանալով որ լրագրողներ ենք՝ հրաժարվեցին բացել դուռը: Եվս մի քանի անգամ թակեցինք դուռը, բայց ապարդյուն:

NOR ռադիոյի լրագրողներից բացի, մանկատան մոտ կային տարբեր լրատվամիջոցների մի քանի լրագրողներ, որոնց նույնպես թույլ չէին տալիս ներս մտնել: