Աթոռի փայտ, քանոն, ծայրահեղ նվաստացում, բռնարարքներ և անմարդկային վերաբերմունք երեխաների նկատմամբ – Նինոծմինդայի մանկատան նախկին խնամյալի ամենադաժան հարցազրույցը:
19-ամյա մի տղա այսօր առաջին անգամ պատմում է, թե ինչ էր կատարվում փակ մանկատանը և ինչպես էին խնամողները վերաբերվում այնտեղի երեխաներին:
15 տարեկան հասակում դաժան պայմանների պատճառով գիշերօթիկ դպրոցից փախած մի երիտասարդ հիշում է, թե ինչպես էին դաստիարակները պատժում երեխաներին գիշերօթիկ դպրոցի պայմաններից բողոքելու համար:
Երիտասարդը պատմում է, որ մոտ տաս տարի առաջ խնամակալը ծեծել է 7 տարեկան մի երեխայի, որի արդյունքում երեխան մահացել է: Նրա դին ծածկել են ինչ որ բանով ու տարել են։
Նրա խոսքով ՝ փաստը թաքցրել է մանկատան ղեկավարությունը: Նա հիշում է, որ դեպքից հետո մահացած երեխային տարել են այնպես, որ ոստիկանությունը տեղյակ չլինի:
«Եղել են դեպքեր, երբ դաստիարակները սկսել են խոսել այն մասին, որ սրբազան Սպիրիդոնը դատապարտվել է՝ 14-ամյա երեխայի բռնաբարության համար, և այդ փաստաթղթերը ոչնչացվել են պատրիարքարանի կողմից», – ասել է մանկատան նախկին խնամյալ երեխան:
Մանրամասները՝ տեսանյութում.