Գորիում հրաձգության արդյունքում սպանվել է 42-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:
Դեպքը տեղի է ունեցել ուշ գիշեր քաղաքի ծայրամասում գտնվող Վերխվեբի գյուղում: Տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Գորմեդի» կլինիկա, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
«Հոսպիտալացվելուց անմիջապես հետո տեղի է ունեցել սրտի կանգ: Վերակենդանացման միջոցառումների ընթացքում գրանցվել է կենսաբանական մահ», – լրագրողներին ասել է կլինիկայի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Մերաբ Մայսուրաձեն:
Թե որն է եղել կրակոցների պատճառը, հայտնի չէ: «Ֆորմուլա» հեռուստաալիքը ենթադրում է, որ տղամարդը սպանվել է կրիմինալ պարզաբանումների արդյունքում:
Դատաբժշկական փորձագետները հանցագործության վայրում աշխատել են մինչ ուշ գիշեր: Որպես իրեղեն ապացույց առգրավվել է ավելի քան տաս օգտագործված պարկուճ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը փաստի հետաքննություն է սկսել: Կասկածյալների ձերբակալության մասին դեռ չի հաղորդվում: