
Պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների օգնության գործակալությունը հայտարարություն է տարածում Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցի վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, այն բանից հետո, երբ երեխաների խնամքի ծառայությանը հնարավորություն տրվեց մտնել Նինոծմինդայի մանկատուն և իրականացնել իր գործունեությունը, վեց անչափահասներ ցանկություն հայտնեցին լքել հաստատությունը: Նրանց շահերից ելնելով, գործակալությունը պատշաճ կերպով արձագանքեց և արդեն ապահովեց նրանց տեղափոխումը խնամքի մեկ այլ ձևի:
Ըստ Պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների օգնության գործակալության, այսօրվա դրությամբ, բոլոր խոշոր մանկատներում իրականացվում է ապաինստիտուցիոնալացման գործընթաց:
Ներկայումս ընթանում են ինտենսիվ աշխատանքներ, նույնականացվել է ևս տաս երեխա, որոնց տեղափոխման շուրջ այժմ ընթանում են աշխատանքներ:
Այս պահին Նինոծմինդայի մանկատանն են սոցիալական աշխատողները և Բժշկական գործունեության կարգավորման պետական գործակալության ներկայացուցիչները:
Հնչած փաստերի հետ կապված՝ հետաքննության շահերից ելնելով, գործին ներգրավվել են նաև գործակալության հոգեբանները», – ասված է առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: