Բացօթյա սրճարանների սեփականատերերը մինչև տարևվերջ կազատվեն մունիցիպալիտետին վարձը վճարելուց,- այս մասին, մայրաքաղաքի այսօրվա կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Համավարակը երկրում լուրջ խնդիրներ է ստեղծել տնտեսական զարգացման տեսանկյունից, խնդիրներ է ստեղծել բիզնեսի ոլորտի համար, հատկապես վնասվել են փոքր ու միջին բիզնեսը: Մենք աջակցության առումով շատ լավ որոշումներ ենք կայացրել, որպեսզի մեր հնարավորությունների շրջանակներում առավելագույնս օգնություն ցուցաբերեինք տարբեր ոլորտների ներկայացուցիչներին: Դրանց թվում էին բացօթյա սրճարանները, որոնք վարձակալում էին քաղաքային ծառայությունները: Նրանց տրվեց արտոնություն, նրանց ազատվեցին քաղաքապետարանին վարձավճարը վճարելուց: Այս զեղչը գործում էր մինչև այս տարվա փետրվարի 1-ը, բայց քանի որ որոշակի տիպի սահմանափակումներ ուժի մեջ են, երկիրը դեռ գտնվում է տնտեսական ծանր վիճակում և ամբողջովին բաց չէ, զբոսաշրջիկների պակաս կա, մենք որոշեցինք արտոնությունը տարածել այն սուբյեկտների վրա, ովքեր բացօթյա սրճարաններ ունեն: Նման շուրջ 200 օբյեկտ կա և նրանք կազատվեն քաղաքապետարանին վարձը վճարելուց մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Կարծում եմ, որ սա կլինի որոշակի աջակցություն մեր կողմից այս բիզնեսին», – ասել է Կախա Կալաձեն:
Ինչ վերաբերում է որոշակի սուբյեկտներին, որոնք արդեն վճարել են վարձավճարը, ըստ Կախա Կալաձեի, նրանցից գանձվելու է նախապես, և գանձում չի կատարվի փետրվարի 1-ից մինչև տարվա վերջ: