Վրաստանի խորհրդարանը քննարկում է հարբած մեքենա վարելու համար պատիժը խստացնելու մասին օրինագիծը: Օրենսդիր մարմնի մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ այսօր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունները առաջին ընթերցմամբ քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի կողմից:
Օրինագիծը հաստատելու դեպքում հարբած վիճակում մեքենա վարելու համար վարորդներին սպառնում է մեկ տարի վարորդական իրավունքից զրկում, իսկ հարբածության թեստից խուսափելու համար` 300 լարի տուգանք: Հարբած վիճակում մեքենա վարելը ենթադրում է 2 հազար լարի տուգանք, վարչական կալանք 5-ից 15 օր և վարորդական իրավունքի զրկման ևս մեկ տարով երկարացում:
Օրինագիծը խորհրդարան է ներկայացվել «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներ Ալեկո Էլիսաշվիլիի եւ Լեւան Իոսելիանիի կողմից:
Այսօր վարորդները հարբած մեքենա վարելու համար վեց ամսով զրկված են վարորդական իրավունքից: Կրկնակի խախտման դեպքում` 700 լարի տուգանք և մեկ տարի վարորդական իրավունքի զրկում:
2020 թվականին Վրաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 137 պատահար, որոնց մասնակիցները հարբած են եղել: Այս ավտովթարների արդյունքում ինը մարդ է զոհվել, եւս 214-ը վիրավորվել: