Քաղաքային դատարանի որոշմամբ, երեխաներին պետք է անհապաղ դուրս բերել Նինոծմինդայի մանկատնից, – այս մասին մամլո ասուլիսին հայտարարել է «Գործընկերություն՝ հանուն մարդու իրավունքների» նախագահ Անա Աբաշիձեն:
«Երեկ մենք դիմեցինք քաղաքային դատարան՝ կապված Նինոծմինդայի մանկատան հետ: Դատավոր Իվանե Ղլոնտին դիտարկեց մեր միջնորդությունը և լիովին համաձայնվեց մեզ հետ, որ կա սպառնալիք, ինչը նշանակում է, որ անմիջապես, առանց որևէ խոչընդոտի, այսօր, հենց հիմա մենք պետք է սկսենք երեխաներին դուրս բերել Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցից», – ասաց Անա Աբաշիձեն:
Կազմակերպության փաստաբան Անա Արգանաշվիլիի խոսքով ՝ իրենց կազմակերպությունը հատուկ հայց է ներկայացրել հաշմանդամություն ունեցող երեխաների համար, և, համապատասխանաբար, որոշումը վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաների հեռացմանը:
Որոշման մեջ նշվում է, որ «Մարդու իրավունքների գործընկերությունը» հատուկ հայցվորի կարգավիճակ ունի միայն հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության տեսանկյունից, ուստի որոշումը հիմնված է այս փաստի վրա:
Կազմակերպությունը հունիսի 4-ին պահանջեց անհապաղ դուրս բերել երեխաներին Նինոծմինդայի մանկատնից: