Վրաստանում գրանցվեց ևս մեկ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 21:51-ին:
Ըստ սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի, երկրաշարժի էպիկենտրոնն այս անգամ եղել է Դմանիսիի և Սամեբա գյուղի մոտակայքում, մոտավորապես նույն տեղում, որտեղ գրանցվել են նախորդ երկու երկրաշարժերը:
Կենտրոնի տվյալներով, վերջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է երեք բալ:
Ավելի վաղ գրանցվել էր 3.1 և երեք բալանոց ցնցումներ, մի քանի րոպե դադարով, ժամը՝ 20:04-ի և 20:15-ի սահմաններում: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում նշված ցնցումների էպիկենտրոնը Սամեբա գյուղի շրջակայքն է (Մադաթափա լիճ):