Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում երեք անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՝ պետական գույքի յուրացման, կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու, կաշառք ստանալու և պաշտոնի չարաշահման մեղադրանքներով:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալը՝ Սամցխե-Ջավախեթիի շրջանի քաղաքապետարաններից մեկի նախկին գամգեբելին, անձնական գույքային արտոնություններ ստանալու համար, կեղծ տեղեկություններ է տրամադրել քաղաքացիներին, որոնց հիման վրա վերջիններս խարդախությամբ գրանցել են, ասես օրինական տիրապետության տակ գտնվող հողամասեր` Նինոծմինդայի Կենտրոնական պարկի տարածքում և նախկին մեքենաշինական գործարանում ՝ 712 քմ ընդհանուր մակերեսով, մոտ 39,000 լարի ընդհանուր շուկայական արժեքով:
Քննության ընթացքում խարդախությամբ ձեռք բերված հողամասերից մեկը վերադարձվել է պետական սեփականություն, իսկ մեկ այլ հողամաս այս փուլում բռնագրավվել է:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասի, 341-րդ հոդվածի 2-րդ մասի 180-րդ և 362-րդ հոդվածների 2-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով: