Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի, քննարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով երկու անգամ պատվաստված անձանց համար արտոնություններ սահմանելու հարցը և համակարգող խորհուրդն այսօր քննարկել է որոշ առաջարկներ:
«Հաջորդ համակարգող խորհրդի նիստին, հավանաբար, կլինի ևս մեկ հանդիպում վարչապետի հետ այս և այլ հարցերի շուրջ, որպեսզի պատվաստված անձանց համար սահմանվեն որոշ արտոնություններ, պարետային ժամի, նույն հյուրընկալության օբյեկտների կամ շնչադիմակ կրելու հետ կապված, բայց քանի դեռ երկրի բակչության հիմնական մասը չի պատվաստվել, մենք չենք կարողանա հանել շնչադիմակները»,- հայտարարել է Գամղրելիձեն:1tv.ge