Այսօր՝ հունիսի 8 -ին Նինոծմինդայում մեկնարկեց Արտաշես Մարկոսյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 13 թիմեր՝ Ջիգրաշեն, Հեշտիա թիվ 1 եւ թիվ 2 դպրոց, Նինոծմինդա, Գանձա, Ժդանովական, Մեծ Արագյալ, Սաթխա, Մեծ Խանչալի, Փոքր Խանչալի, Փոկա, Օրոջալար եւ Ղուլալիս:
Խաղերը տեղի ունեցան «Վլադիմիր և Գայոս Ղարսլյան» եղբայրների անունը կրող մարզադաշտում, մինչեւ 12 -րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ:
Թիմերի միջեւ մրցակցությունը ուժեղ էր, սակայն երկար եւ դժվար պայքարից հետո կիսաեզրափակիչ դուրս եկան Հեշտիայի թիվ 1 դպրոցի թիմը ընդդեմ Ղուլալիսի եւ Գանձայի թիմը ընդդեմ Նինոծմինդայի:
Եզրափակիչ խաղերը տեղի կունենան հունիսի 9 -ին: