Վրաստան առաքվող ծանրոցներից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ արտարժույթ

Վրաստան առաքվող ծանրոցներից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ արտարժույթ

Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մաքսային գոտում ծանրոցները ստուգելիս դրանցից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ չհայտարարագրված արտարժույթ`21 315 եվրո և 10 600 դոլար: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Անօրինական փոխանցումները կանխելու համար կանխիկ դրամի և արժեթղթերի ներմուծումն ու արտահանումը խստորեն վերահսկվում է մաքսային ծառայության աշխատակիցների կողմից։