Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հունիսի 9-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 11-ը ներառյալ արևելյան Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում անձրև և ամպրոպ, ուժգին քամի, հնարավոր է նաև կարկուտ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է նպաստեն Վրաստանի գետերի վարարմանը և լեռնային շրջաններում ձնահյուսերի ու սողանքների առաջացմանը: aliq.ge