
Այսօր՝ հունիսի 9 -ին իր տրամաբանական ավարտին մոտեցավ Արտաշես Մարկոսյանի հիշատակին նվիրված մանկապատանեական ֆուտբոլային առաջնությունը:
«Վլադիմիր և Գայոս Ղարսլյան» եղբայրների անունը կրող մարզադաշտում տեղի ունեցան վերջին եզրափակիչ խաղերը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Գանձայի թիմը, 2 -րդ տեղը գրավեց Հեշտիայի թիմը, իսկ 3 -ը՝ Նինոծմինդայի թիմը: Թիմերը պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով, դիպլոմներով եւ անհատական նվերներով:
Արտաշես Մարկոսյանի որդին՝ Խաչատուր Մարկոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Արտաշես Մարկոսյանի հիշատակին անցկացվող մրցաշարի մեկնարկը դրվել է 2015 թվականին: Միայն 2020 թվականին պանդեմիայի պատճառով չկայացավ մրցաշարը: Մրցաշարը շարունակական է լինելու եւ ծրագրում ենք հաջորդը անցկացնել (խաղադաշտը կառուցելուն պես) մեր հայրենի Ժդանովական գյուղում»:
Նշենք, որ Արտաշես Մարկոսյանի անվան մինի ֆուտբոլի մրցաշարը կազմակերպել էր Խաչատուր Մարկոսյանը եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայությունը:
Մանրամասները՝ աուդիոնյութում.