NOR ռադիոն լուսաբանել էր այն մասին, որ Նինոծմինդայի Ազատության փողոցի մայթերը քանդվել են եւ գտնվում են անմխիթար վիճակում:
Անցած մեր նյութում «Արալի» ճանապարհաշինարարական ընկերության մենեջեր Վեփխվիա Զիվզիվաձեն ասել էր, որ աշխատակիցների հետ պայմանավորվել են, մինչեւ մայիսի 20 -ը կսկսեն վերանորոգել մայթերը:
Սակայն՝ լինելով հետեւողական նկատեցինք, որ արդեն 1 ամիս է ոչ մի տեսակի աշխատանք չի կատարվել:
Այսօր՝ հունիսի 10 -ին հեռախոսազրույց ունեցանք Վեփխվիա Զիվզիվաձեի հետ, ով ասաց. «Ուշացման պատճառը կայանում է նրանում, որ ճանապարհային դեպարտամենտը նույնպես պետք է ստուգում անցկացներ: Ազատության փողոցի մայթերի փոփոխման աշխատանքի հետ միասին ավելացել է նաեւ ասֆալտի վերանորոգման աշխատանքները մինչեւ լուսացույցի մոտ: Ճանապարհային դեպարտամենտի պետի հետ միասին կպլանավորենք աշխատանքները եւ մոտակա 10 -15 օրվա ընթացքում կսկենք դրանք իրականացնել»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.