Եթե չեք անելու մի խոստացեք. Ազատության փողոցի մայթերը դեռ չեն վերանորոգվել

Եթե չեք անելու մի խոստացեք. Ազատության փողոցի մայթերը դեռ չեն վերանորոգվել

NOR ռադիոն լուսաբանել էր այն մասին, որ Նինոծմինդայի Ազատության փողոցի մայթերը քանդվել են եւ գտնվում են անմխիթար վիճակում:

Անցած մեր նյութում «Արալի» ճանապարհաշինարարական ընկերության մենեջեր Վեփխվիա Զիվզիվաձեն ասել էր, որ աշխատակիցների հետ պայմանավորվել են, մինչեւ մայիսի 20 -ը կսկսեն վերանորոգել մայթերը:

Սակայն՝ լինելով հետեւողական նկատեցինք, որ արդեն 1 ամիս է ոչ մի տեսակի աշխատանք չի կատարվել:

Այսօր՝ հունիսի 10 -ին հեռախոսազրույց ունեցանք Վեփխվիա Զիվզիվաձեի հետ, ով ասաց. «Ուշացման պատճառը կայանում է նրանում, որ ճանապարհային դեպարտամենտը նույնպես պետք է ստուգում անցկացներ: Ազատության փողոցի մայթերի փոփոխման աշխատանքի հետ միասին ավելացել է նաեւ ասֆալտի վերանորոգման աշխատանքները մինչեւ լուսացույցի մոտ: Ճանապարհային դեպարտամենտի պետի հետ միասին կպլանավորենք աշխատանքները եւ մոտակա 10 -15 օրվա ընթացքում կսկենք դրանք իրականացնել»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Եթե չեք անելու մի խոստացեք. Ազատության փողոցի մայթերը դեռ չեն վերանորոգվել