Այսօր տեղացիները հավաքվել են Նինոծմինդայի մանկատան մոտ ՝ պահանջելով վերադարձնել պատրիարքարանի կողմից առգրավված հողերը: Նրանց խոսքով ՝ 2007-ին բնակչությանը պատկանող հողերը փոխանցվել են Պատրիարքարանին:
«Շևարդնաձեի օրոք մեզ հողեր էին տալիս, որոնք մենք օգտագործել ենք մինչև 2007 թվականը: Մեզանից խլեցին 12-14 հա տարածք, և մենք շանտաժի ենթարկվեցինք, որպեսզի չդիպչենք այս հողերին: Պատրիարքարանն ու ոստիկանությունը մեզ ստորագրել տվեցին, որ այդ տարածքին չդիպչենք: Ով էլ որ լինի, մեր հողը պետք է մեզ վերադարձվի: Պատրիարքարան կլինի, թե ուրիշները»: – ասել է տեղացիներից մեկը:
Հիշեցնենք՝ 2020 թվականին երբ Ժդանովականի բնակիչները պահանջում էին հողատարածքներ, որոնք գտնվում են չեզոք գոտում, հայտնի էր դարձել, որ այն հողատարածքները որոնք պահանջում էին բնակիչները հնձելու համար, դրանք օգտագործում է Պատրիարքարանը Նինոծմինդայի մանկատան համար և չէր տրվել բնակիչներին, փոխարենը տրվել էր մեկ այլ տարածք։ Թե ինչ կլինի այդ հողատարածքների հետ դեռևս անհայտ է։
Տեսանյութը՝ այստեղ