Վրաստանում տեղի է ունեցել 4.8 բալանոց երկրաշարժ:
Էպիկենտրոնը եղել է Դմանիսիում, մայրաքաղաք Թբիլիսիից 52 կմ հեռավորության վրա: Այդ մասին հաղորդում է Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնը: Նինոծմինդայում ևս զգացվել են ցնցումները ժամը 14:10-ին:
Ցնցումները բավականին ուժեղ են եղել, զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: