Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Նինոծմինդայի մունիցիպալիտետի վեց գյուղերում ջրագծերի վերականգնման համար:
Ծրագիրը նախատեսում է աշխատանքներ Գորելովկա, Հեշտիա, Ղուլալիս, Փոկա, Մ. Արագյալ և Ուչմանա գյուղերում:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությունից, աշխատանքներ են նախատեսվում իրականացնել այն տարածքներում, որտեղ հին խողովակների պատճառով հաճախ են պատահում վթարներ:
Նախագիծը նախատեսում է.
Այս աշխատանքների համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 78.300 լարի: Մրցույթը կկայանա հունիսի 21-ին: