«Մինչ կսկսվեր լարիի ամրապնդումը, հաշվի առնելով նավթի միջազգային գների աճը, նախատեսվում էր Վրաստանում բարձրացնել վառելիքի գները, այնպես որ լարիի դիրքերի հաստատման դրական արդյունքը կարելի է համարել գոնե այն փաստը, որ դադարել է գնաճը», – ասում է Նավթամթերք ներկրողների ասոցիացիայի ղեկավար Վանո Մթվրալաշվիլին:
Ըստ նրա՝ այս փուլում փոքր, ոչ բրենդային բենզալցակայաններում վառելիքի գինը կարող է նվազել առավելագույնը 5 թեթրիով, իսկ խոշոր ցանցերի դեպքում դրանց գները փոխվում են միայն այն դեպքում, երբ նոր գներով և պայմաններով, նոր լարի փոխարժեքով ձեռք կբերեն վառելիքի նոր խմբաքանակը։ Միայն այդ բեռները երկրներ հասցնելուց հետո հնարավոր կլինի խոսել գների վերանայման մասին:
«Վրաստանում վառելիքի գների էժանացմանը խոչընդոտում է նավթի գների աճը, որը հասել է 2 տարվա առավելագույնին: Ըստ այդմ, միջազգային գների բարձրացումը չեզոքացնում է լարիի փոխարժեքի ամրապնդման դրական ազդեցությունը: Այս փուլում կարելի է դրական համարել, որ վառելիքի գները կայունացել են, և նոր գների բարձրացումը կասեցվել է», – հայտարարել է Նավթամթերք ներմուծողների ասոցիացիայի ղեկավարը:
Ըստ նրա, այս փուլում վառելիքի գների էժանացմանը խանգարում է այն փաստը, որ նավթային ընկերությունները կուտակել են ավելի բարձր գներով գնված վառելիքի պաշարներ, երբ լարիի փոխարժեքն ավելի ցածր էր, քան հիմա:
«Որպեսզի գներն իսկապես սկսեն նվազել, լարիի ներկայիս տեմպը պետք է ձգվի մինչև այն ժամանակահատվածը, երբ ընկերությունները կսկսեն վառելիքի նոր գնումները», – ասել է Վանո Մթվրալաշվիլին:
Փոխանցում է՝ jnews.ge-ն