Նինոծմինդայի մունիցիպալիտետում կարկուտը վնասել է ութ գյուղերի բնակիչներին, հայտնում են տեղական կառավարությունից ՝
հավելելով, որ աղետի պատճառով վնասվել են կարտոֆիլի, ցորենի և գարու բերքերը:
Կարկուտ է տեղի ունեցել քաղաք Նինոծմինդայում, Սաթխայում, Հեշտիայում, Գորելովկա համայնքի վեց գյուղերում:
«Այսօր նույնպես կարկուտ է տեղում Գանձայում և Գոնդուրայում, բայց տեղեկություն չունենք ՝ վնասվել է բերքը, թե ոչ, հնարավոր է էլի հաղորդագրություններ ստանանք: Ինչ վերաբերում է երեկվա կարկուտին, այն հիմնականում վնասել է կարտոֆիլի, ցորենի և գարու բերքը», – մեզ հետ զրույցում ասացին Նինոծմինդայի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:sknews.ge