
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել 11,000 լարիի չափով մարզական գույք գնելու համար:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայությունից, մարզագույքը կբաշխվի գյուղերին, իսկ մի մասը կտրամադրվի Նինոծմինդայի մարզադպրոցին:
Ըստ նախագծի ՝ նախատեսվում է ձեռք բերել 15 զույգ դահուկ, 38 գնդակ, գոլային ցանց ՝ 6 հատ, ֆուտզալի 25 գնդակ, ֆուտզալի գոլային ցանց ՝ 5 հատ, վոլեյբոլի գնդակներ ՝ 10 հատ:
Մրցույթը կկայանա հունիսի 21-ին: