Երեկ՝ հունիսի 10 -ին դպրոցական սպորտային օլիմպիադիայի շրջանակներում, Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի առաջնութուն՝ 2006, 2007 եւ 2008 թվականներին ծնված երեխաների մասնակցությամբ:
Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 10 դպրոցների թիմեր՝ Մեծ Արագյալ, Սպասովկա, Ժդանովական, Օրոջալար, Հեշտիա, Փոքր Գոնդուրա, Ղուլալիս, Նինոծմինդա թիվ 1 դպրոց, Փոքր Արագյալ եւ Ղաուրմա:
Եզրափակիչ դուրս եկան Օրոջալարի եւ ժդանովականի թիմերը, որտեղ հաղթանակ տարավ Օրոջալարի թիմը:
Հիշեցնենք, որ Նինոծմիդայի մունիցիպալիտետը դպրոցական սպորտային օլիմպիադայում հանդես կգա 5 սպորտաձեւով՝ վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ եւ ուրախ մեկնարկ խաղերով: Հաջորդ սպորտաձեւը բասկետբոլն է, այն կանցկացվի հունիսի 14 -ին:
Լուսանկարները եւ տեղեկությունը տրամադրել է Աշոտ Սողոյանը.