Չինաստանի Շանդուն նահանգի բնակչուհին իր նորածին քառյակին անվանակոչել է Սյաոբեյ (Հյուսիս), Սյաոնան (Հարավ), Սյաոսի (Արևմուտք) և Սյաոդուն (Արևելք)։
Նշվում է, որ քառյակը (երկու աղջիկ և երկու տղա) ծնվել են հուլիսի 4-ին։ Երեխաների 27-ամյա մայրն ամուսնացել է մի քանի տարի առաջ, սակայն նրան երկար ժամանակ չի հաջողվել երեխա ունենալ։ Բժշկի խորհրդով կինը սկսել է բուժվել և անցած տարվա նոյեմբերին հղիացել է։
Աղբյուրը մանրամասնում է, որ Չինաստանի օրենսդրության մեջ ուղղումներ են մտցվել, որոնց համաձայն զույգը կարող է մինչև երկու երեխա ունենալ, սակայն այդ սահմանափակումները չեն վերաբերում բազմապտուղ հղիության դեպքերին։
www.shabat.am