Այսօր Ֆլորա Բդոյանը կդառնար 40 տարեկան

Այսօր Ֆլորա Բդոյանը  կդառնար 40 տարեկան

Հանրային առողջապահության կենտրոնի աշխատակիցները տնօրենի գլխավորությամբ շնորհավորում են իրենց սիրելի Ֆլորա Բդոյանի ծննդյան օրը։ Շնորհավոր ծնունդդ մեզ համար շատ սիրելի ու անմոռանալի Ֆլորա,այսօր քո քառասուն ամյակն է,բայց ավաղ այլևս դու մեզ հետ չես,ապրեցիր քիչ,բայց սիրով ու հարգանքով շրջապատված։

Մեր սիրելի Ֆլորան գիտեր հարգել,գիտեր նվիրվել,գիտեր հավատալ ու սիրել,չէր սիրում կեղծիքն ու քծնանքը։ Այլևս մեզ հետ չէ մեր սիրելի ընկերը,սիրտն այլևս դադարեց բաբախել թողնելով բազում անավարտ գործեր,հոգսեր,բարի ու անմոռաց հուշեր,ինչպես նաև դառը կսկիծ՝իր չվայելած կյանքի և կիսատ թողած երազանքների համար։ Ֆլորա Բդոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր ու ցնցող։

Իր մարդկային նկարագրով,համեստությամբ բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությանբ Ֆլորա Բդոյանը վայելում էր ողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը։ Սրտակից ընկերոջ ու հոգեհարազատ մարդու հիշատակը միշտ վառ կմնա իր ընտանիքի,հարազատների,կոլեկտիվների ու նրան ճանաչող բոլոր-բոլորի սրտերում։

Մորս տեսա երազիս մեջ,

Երազիս մեջ մորս տեսա,

Ընկա գիրկը մուրազիս մեջ,

Աստվածային դրախտն հասա:

Երբ զարթնեցի՝ մայրս չկար,

Մայրս չկար, երբ զարթնեցի,

Սիրտ իմ, վշտի անդունդն ընկար,

Դժոխքն ինչ է՝ նոր զգացի