
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան շնորհավորում է հրշեջ-փրկարարներին՝ մասնագիտական օրվա առթիվ:
«Դու հերոս ես, երբ կարող ես, առողջությունդ ու կյանքդ զոհել ուրիշներին փրկելու համար: Այդպիսին եք դուք, հրշեջ-փրկարարներ: Շնորհակալություն ձեզանից յուրաքանչյուրին: Շնորհավոր հրշեջ-փրկարարների օրը: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն և հաջողություն», – ասված է շնորհավորական ուղերձում: