Թբիլիսիում, Կրծանիսիի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ ութ մարդ է վիրավորվել, երկուսը՝ մահացել:
Նրանց խոսքով, միջադեպը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում:
Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին ասաել են «112»-ի մամուլի ծառայությունում:
Նրանց խոսքով, տեղում աշխատում է շտապօգնության մի քանի խումբ:
Տուժածները տեղափոխվել են «Նյու հոսպիտալ» կլինիկա:
Տարածված տեղեկության համաձայն, բեռնատարի վարորդը «Նյու հոսպիտալի» մոտ գտնվող ոլորանում չի կարողացել կառավարել ղեկը, անցել է ճանապարհի հակառակ կողմ և բախվել մի քանի թեթև մարդատար մեքենաների: