Մոտ մեկ տասնյակ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Դմանիսի քաղաքում (Քվեմո-Քարթլիի շրջան) չորս մարդ է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ձերբակալվածները 22-ից 29 տարեկան տղամարդիկ են, որոնցից երկուսը նախկինում դատված են եղել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ նրանք հունիսի 10-ին ֆիզիկական և բանավոր բռնություններ են գործադրել իրենց 39-ամյա ծանոթի, ինչպես նաև նրա երկու ընկերների նկատմամբ:
Հարձակվողները չորսն էլ տաք հետքերի վրա բերման են ենթարկվել:
Այս անձանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Վարչությունը չի հստակեցնում, թե որն է եղել հակամարտության պատճառը: Ըստ Mtavari հեռուստաալիքի, ծեծի ենթարկվածները հոսպիտալացման կարիք չեն ունեցել, նրանք բուժվում են տանը:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «Բ» եւ «Գ» ենթակետերով: Ձերբակալվածներին սպառնում է երկու տարվա ազատազրկում: