Հանրապետական երկու նախարարները լքել են զբաղեցրած պաշտոնները

Հանրապետական երկու նախարարները լքել են զբաղեցրած պաշտոնները

Հրաժարականի դիմում է ներկայացրել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:

Հանրապետական երրորդ նախարար Գիլա Ագուլաշվիլին լքում է կուսակցությունը և հետևաբար այս պահին շարունակում է մնալ Շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարի պաշտոնում: Կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին ասել է, որ երկու նախարարների հրաժարականի հարցով մոտակա օրերին կդիմեն վարչապետին:

Խիդաշելին պաշտոնը կլքի ԱՄՆ այցելելուց հետո: Նախարարի պաշտոնում շահարկվում է, այս պահին Պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլիի թեկնածությունը, նրա հետ խորհրադակցություն է վարում անձամբ վարչապետը: Կախիշվիլիի թեկնածությունը քննարկվել է նաև Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով տվել է իր համաձայնությունը: Վերջնական որոշում, սակայն դեռևս չի կայացվել:
Վերջերս Կախիշվիլին մի քանի անգամ հանդիպել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլիի հետ, քննարկել իր ապագա պաշտոնի հարցը: Նախկինում Կախիշվիլին աշխատել է պաշտպանության և անվտանգության հարցերով զբաղվող հասարակական կարզմակերպությունում, 2015-ից նշանակվել Պրոբացիայի նախարար:



Opinion, pooling and voting