Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանի ղեկավարությանը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Վրաստանի ղեկավարությանը

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը արձագանքում է Ադրբեջանի կողմից հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացիների ազատ արձակմանը և շնորհակալություն հայտնում Վրաստանի կառավարությանը՝ գործադրած ջանքերի համար:

Դեսպանությունն այդ մասին գրել է սոցցանցում:

«Շնորհակալություն Վրաստանի ղեկավարությանը՝ հայ գերիներին Հայաստան վերադարձման գործում ցուցաբերած աջակցության համար»,- գրում է դեսպանությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը որոշում է կայացրել ազատ արձակել 15 հայ զինվորներին՝ 97.000 ականների վերաբերյալ հայկական կողմի տրամադրած տեղեկատվության դիմաց:

Ընթերցեք նաև՝