Ես ողջունում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի մարդասիրական ժեստերը. ԵԽ նախագահ

Ես ողջունում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի մարդասիրական ժեստերը. ԵԽ նախագահ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ գերիների վերադարձի հետ կապված: Այս մասին նա գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Ես ողջունում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի մարդասիրական ժեստերը՝ գերիների ազատ արձակումը եւ ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը։

Սա վստահության վերականգնման առաջին քայլն է:

ԵՄ-ն աջակցում է այս գործընթացին եւ կշարունակի աջակցություն ցուցաբերել` առաջընթացին նպաստելու համար»,- գրել է նա: