Թբիլիսիում, Կրծանիսիի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ: Այդ մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին «Նյու հոսպիտալ» կլինիկայում:
Ըստ կլինիկայի, հիվանդանոց տեղափոխման պահից մինչև 50 տարեկան տղամարդու վիճակը ծանր էր, և չնայած բժիշկների ջանքերին՝ նրան փրկել չէր հաջողվել:
Ինչ վերաբերում է ավտովթարից տուժած մյուս անձանց, կլինիկայում այս պահին երեք մարդ է գտնվւմ: Նրանցից երկուսը վիրահատվել են, նրանց վիճակը կայուն է: Վիրավորներից մեկի վիճակը, որը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, միջին ծանրության է:
Ավտովթարը տեղի է ունեցել Կրծանիսիի փողոցում, հունիսի 12-ին: «Նյու հոսպիտալ» կլինիկայի մոտակայքում բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը, անցել է ճանապարհի հակառակ կողմ և բախվել մի քանի մեքենաների: Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է տեղում, երկու վիրավոր մահացել է կլինիկա տեղափոխվելուց հետո, ութ մարդ վիրավորվել է: