Թբիլիսիում խոշոր վթարի արդյունքում երրորդ անձն է մահացել

Թբիլիսիում խոշոր վթարի արդյունքում երրորդ անձն է մահացել

49-ամյա տղամարդը, ով տուժել էր Թբիլիսիում տեղի ունեցած խոշոր վթարի արդյունքում, գիշերը մահացել է, լրագրողներին հայտնել են New Hospital-ից: Ըստ բժիշկների՝ տուժածը ունեցել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ուստի նրան փրկել հնարավոր չի եղել:

«New Hospital ընդունված մի մարդ երեկ ուշ երեկոյան կյանքից հեռացավ: Վթարի եւս երկու տուժող մնում է կլինիկայում՝ այդ թվում անչափահաս երեխա ունեցող մի երիտասարդ կին», – ասել են կլինիկայում:

Շաբաթ օրը կեսօրին Թբիլիսիի New Hospital-ի մոտ բեռնատարը կորցրել է կառավարումը: Նախնական տվյալներով ՝ մեքենայում արգելակները խափանվել են: Արդյունքում, բեռնատարը մի քանի մեքենայի է բախվել և մի քանի մետր բարձրությունից ընկել է կլինիկայի բակը: Միջադեպի արդյունքում մեկ մարդ տեղում մահացել է, ութը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մահվան» հոդվածով:

Ավելի վաղ հայտնել էինք` Խոշոր ավտովթար Թբիլիսիում