Մարինա Ջալալի Ղարսլյանը ծնվել է 1989թ. Բոգդանովկա քաղաքում:
Միջնակարգ կրթություն ստացել է Նինոծմինդայի թիվ 3 դպրոցում, բարձրագույն կրթություն ստացել է Երևանի տեխնոլոգիաների ինստիտուտում, մենեջեր մասնագիտությամբ:
Մարինա Ղարսլյանն արդեն 7 տարի զբաղվում է արվեստով: Նրա տաղանդը ի վերուստ է: Մարինա Ղարսլյանը ստեղծում է տարբեր էքսպոնատներ, հիմնականում եկեղեցիներ և խաչեր: Նա ստեղծագործելիս օգտագործում է ծառի ճյուղեր, կոներ, լուցկիներ, տարբեր մրգերի կորիզներ: Իր աշխատանքները Մարինան վաճառում է կամ նվիրում մարդկանց: Մեր հերոսուհին երազում է կատարելագործել գիտելիքները իր արվեստի զարգացման համար և հետագայում բացել արվեստանոց, սակայն դրա համար համապատասխան միջոցներ չունի:
Անաիտ Զալալյան