Հսկայական քանակությամբ աղբ է կուտակվել Փ. Գոնդուրա – Մ. Գոնդուրա գյուղի ճանապարհին:
Երթևեկելով ճանապարհի այս հատվածով ՝ տհաճ պատկեր է հանդիպում: Գյուղի բնակիչները աղբ են թափում ճանապարհի մի հատվածում, որը աղբանոց է դարձել:
Փչացած կարտոֆիլ, թիթեղ, պոլիէթիլենային տոպրակներ, աղբ և հակասանիտարական պայմաններ. Այս ամենը կարելի է տեսնել այս հատվածով մեքենա վարելիս:
Այս հարցի կապակցությամբ մենք կապ հաստատեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Հովհաննես Գրիգորյանի հետ, ով նշեց, որ մեղավորը գյուղացիներն են:
Ինչպես տեղեկացանք կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանից, նրանց չեն տեղեկացրել այս խնդրի մասին, բայց եթե մաքրման կարիք լինի, նրանց ծառայությունը կզբաղվի այս խնդրով:
Նշենք, որ այս ոլորտում խնդիրը գոյություն է ունեցել երկար տարիներ, և NOR ռադիոն մեկ անգամ չէ, որ հաղորդել է այդ մասին:
Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:
Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը 120 լարիի փոխարեն կկազմի 250 լարի:
Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը նախկին 150 լարիի փոխարեն կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000-ի փոխարեն 1500 լարիով:
Շան կղանքը չմաքրելու համար սահմանված է 100 լարիի չափով տուգանք:
Շրջակա միջավայրը մինչև հինգ անվադողով աղտոտելու համար սահմանված է տուգանք` 150-ի փոխարեն 500 լարիի չափով, իսկ 5 անվադողից ավելիի դեպքում` 500-ի փոխարեն 2000 լարիի չափով:
4 անգամ աճել է մեծ ծավալների թափոնով միջավայրն աղտոտելու (օրինակ` տրանսպորտային միջոց) տուգանքը. այս դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2000, իսկ իրավաբանականը` 6000 լարիով: