Երկուշաբթի` հունիսի 14-ին, ՆԱՏՕ-ի` ղեկավարվող հրթիռներով զինված երկու ռազմանավ մտել է Սև ծով. նրանց հետևում են ՌԴ-ի Սևծովյան նավատորմի ուժերը: Այդ մասին լրագրողներին ասել են Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում (ՌԴ ՊՆ-ի մաս):
«Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցներն անցել են Բրիտանիայի ռազմածովային ուժերի Defender կործանիչի և Նիդեռլանդների Everton ֆրեգատի գործողություններին հետևելուն, որոնք Սև ծով են մտել 2021 թվականի հունիսի 14-ին»,- նշել են կենտրոնից: 1tv.am