Սրբազան Սպիրիդոնը հեռացվել է աշխատանքից. Ո՞վ է նշանակվել նրա փոխարեն

Սրբազան Սպիրիդոնը հեռացվել է աշխատանքից. Ո՞վ է նշանակվել նրա փոխարեն

Նինոծմինդայի տուն-ինտերնատն այսօր առաջին անգամ բացվել է լրագրողների առջև։

Ըստ TV Pirveli– ի՝ սկանդալի մեջ ներգրավված սրբազան Սպիրիդոնը հեռացվել է մանկատան տնօրենի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է եպիսկոպոս Հակոբը:

Պատրիարքարանի ենթակայության տակ գտնվող Նինոծմինդայի տուն-ինտերնատը տարիներ շարունակ ղեկավարում էր Սխալտայի եպիսկոպոս Սպիրիդոնը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ խոսում էր գիշերօթիկ դպրոցում ենթադրյալ բռնության և պատժի դաժան մեթոդների մասին:

Հայտնվեցին նաեւ մանկատան նախկին սաները, ովքեր բացահայտ խոսում էին պատժի դաժան մեթոդների մասին:

Թբիլիսիի քաղաքային դատարանը հունիսի 5-ին որոշում կայացրեց, համաձայն որի` Նինոծմինդայի գիշերօթիկ հաստատությունից հանվեցին հաշմանդամություն ունեցող երեխաները:

Այս փուլում հաստատությունում մնում է 23 երեխա: ՄԻՊ-ին մինչ այժմ արգելված է մուտք գործել գիշերօթիկ դպրոց: